Այն երկրներում, որտեղ սննդակարգում բավարար քանակությամբ յոդ չի պարունակվում, յոդի հավելումներ ընդունելը կարող է կանխարգելել հիպոթիրեոզի զարգացումը: Միացյալ Նահանգներում և զարգացած այլ երկրներում, որտեղ մարդկանց մեծամասնության սննդակարգը պարունակում է բավարար քանակությամբ յոդ, չկա հիպոթիրեոզի կանխարգելման որևէ այլ հայտնի միջոց: Նորածին երեխաների, հղի կանանց և որոշակի ախտանիշներով կամ ռիսկի գործոններով  անձանց շրջանում իրականացվող թեստավորումը կարող է վաղաժամկետ ախտորոշել հիպոթիրեոզը, և սա լավագույն եղանակն է ախտանիշների սրացումից խուսափելու համար։ Ռիսկի ամենամեծ գործոնը վահանաձև գեղձի հիվանդությամբ ազգական ունենալն է։