Գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը բուժում է հիպոթիրեոզը, ուստի մարդկանց մեծամասնությունը բուժում է ստանում ողջ կյանքի ընթացքում։ Ժամանակի ընթացքում հիպոթիրեոզի արտահայտվածությունը կարող է թուլանալ կամ այն կարող է առավել լուրջ բնույթ կրել։ Արդյունքում, թիրոքսինի ձեր չափաբաժինը հնարավոր է անհրաժեշտ լինի փոփոխել։ Դուք պետք է իմանաք, որ բուժումը պետք է ստանաք ողջ կյանքի ընթացքում: Երբեք ինքնուրույն չդադարեցնեք թիրոքսինով բուժումը, հակառակ դեպքում ձեր ախտանիշները նորից կդրսևորվեն։ Եթե ամեն օր ընդունեք ձեր դեղահաբերը և բժշկի հետ աշխատեք թիրոքսինի` ձեզ անհրաժեշտ չափաբաժինը գտնելու ուղղությամբ , ապա կկարողանաք ողջ կյանքում լիարժեք վերահսկել ձեր հիպոթիրեոզը: Ձեր ախտանիշները կանհետանան, և վահանաձև գեղձի հորմոնի պակասի լուրջ հետևանքները գնալով չեն վատթարանա և արդյունքում, կդիտվի առաջխաղացում։ Եթե ձեզ մոտ հիպոթիրեոզը լավ է վերահսկվում, դա չի կրճատի ձեր կյանքի տևողությունը: