Ինչ է վահանաձեւ գեղձը եւ ինչ գործառույթ այն ունի։
Որոնք են վահանձեւ գեղձի արտազատած հորոմնները եւ որքանով են դրանք կարեւոր։

Վահանագեղձը թիթեռանման ներզատիչ գեղձ է, որը տեղակայված է պարանոցի առաջային ստորին հատվածում։ Վահանաձև գեղձն արտադրում է թիրեոիդ հորմոններ, որոնք արտազատվում են դեպի արյան հուն և այնուհետև փոխանցվում օրգանիզմի բոլոր հյուսվածքների բջիջներին։

Վահանաձև գեղձի կողմից արտադրվող հիմնական հորմոնը թիրոքսինն է, որն անվանվում է նաև T4, քանի որ այն պարունակում է յոդի չորս մոլեկուլ: Վահանձև գեղձն արտադրում է նաև մեկ այլ և առավել հզոր թիրեոիդ հորմոնի` յոդի երեք մոլեկուլ պարունակող  եռյոդթիրոնինի (T3) փոքր բաժին։ Թիրեոիդ հորմոնները վերահսկում են, թե ինչպես է օրգանիզմի յուրաքանչյուր հյուսվածք օգտագործում բջջի էներգիան։ Դրանք անհրաժեշտ են օրգանիզմի հյուսվածքների և օրգանների յուրաքանչյուր բջջի բնականոն գործունեության համար: Օրինակ, թիրեոիդ հորմոնը վերահսկում է օրգանիզմում ջերմակարգավորման գործընթացները, սրտի կծկումների հաճախությունը, արյան ճնշումը և այն արագությունը, որով սննդանյութերը փոխակերպվում են էներգիայի (նյութափոխանակություն):

Ինչ է տեղի ունենում, երբ թիրեոիդ հորմոնի արտազատումը խանգարվում է։

Եթե թիրեոիդ հորմոնի մակարդակը չափից դուրս ցածր է, ապա օրգանիզմի բջիջները բավարար չափով չեն ստանում այդ հորմոնը, ինչն էլ բերում է օրգանիզմում ընթացող գործընթացների դանդաղեցման։